поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Գիտխորհրդի՝ սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ, միաձայն քվեարկությամբ: Օրակարգը հաստատվեց. առաջինը ՎՊՀ ֆիզիկայի ամբիոնի լուծարման հարցն էր, զեկուցողը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը:

Տասնամյա խորը վերլուծությամբ ներկայացնելով առկա խնդիրները՝ Ս. Թումանյանը հիշեցրեց գիտխորհրդի 2017 թ. մայիսի 29-ին հաստատած ամբիոնի կանոնակարգը՝ առաջարկելով քննարկել առկա խնդիրները:  23 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում ֆիզիկայի ամբիոնը լուծարվեց, ապա ճնշող մեծամասնության կողմ և 1 ձեռնպահ  քվեարկությամբ ժամանակավորապես միացվեց մաթեմատիկայի ամբիոնին:

Օրակարգի երկրորդ հարցում ընտրություններ էին. թափուր հաստիքների համար դիմած թեկնածուների տվյալները բուհի գիտխորհրդին ներկայացրեց մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆ. Մովսիսյանը: Քվեարկությամբ հաստատվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Ամբիոնների զարգացման հայեցակարգերը ներկայացնելու համար խոսքը  հաջորդաբար տրվեց կենսաբանության և գրականության ամբիոնների վարիչի ժամանակավոր պաշտոնակատարներին: Արտահայտվել ցանկացող թեկնածուներին ևս նիստը նախագահողի կողմից ձայնի հնարավորություն տրվեց:

Քննարկում ծավալվեց դասամատյանները վարելու կարգի շուրջ, այնուհետ ռեկտորի պաշտոնակատարը գիտխորհրդին դիմեց հայտարարությամբ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ալբերտ Պողոսյանը ներկայացրեց ընտրությունների արդյունքները, որոնք գիտխորհրդի կողմից հաստատվեցին:                                                                                                                                                                              

                                                                                                                              Սեփ լրատվություն

Back to top