поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Օգոստոսի 25-ից 30-ը «Միջազգայնացման գործիքների, փորձի և աշխատակիցների կոմպետենցիաների կատարելագործում Արևելյան գործընկեր երկրների համալսարաններում ուսանողակենտրոն ուսուցման խթանման նպատակով»/ INTERTOOL նախագծի շրջանակներում Ստոքհոլմի թագավորական տեխնիկական համալսարանը հյուրընկալել էր Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի համալսարանների ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակն էր տեղեկացնել գործընկեր բուհերին Շվեդական կրթական համակարգին, Շվեդական ինստիտուտի (SI) և Նորարարության և տեխնոլոգիայի Եվրոպական ինստիտուտի (EIT)  դրամաշնորհային ծրագրերին։

Այցի ընթացքում Արևելյան գործընկերության բուհերին հնարավորություն ընձեռնվեց ներկայացնել միջազգայնացման գործընթացը խթանող զարգացման մեխանիզմները և բարելավման ուղիները։ Խմբային քննարկումների արդյունքում վերհանվեցին վերոնշյալ երկրների բուհերի միջև համագործակցության   հնարավոր ուղիները։

Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին Օտար լեզուների ամբիոնի վարիչ Լուսիկ Վարդանյանը և Համագործակցության և կապեի բաժնի վարիչ Գոհար Դոխոլյանը։

Նախագիծը ֆինանսավորվել է Շվեդական ինստիտուտի կողմից և ակնկալվում է, որ վերոնշյալ երկներն առավել լայն հնարավորություն կունենան ընդլայնել համագործակցությունը շվեդական բուհերի հետ։

Back to top