поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Սուսաննա ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

շնորհավորական ուղերձը

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

 

Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ աշխատակիցներ

Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, մաղթում, որ սեպտեմբերյան խորհրդանշական այս օրով մեր բոլորիս մեջ կրկին նորոգվի սերը առ Գիտելիքը, նվիրումը՝ առ Գիրը, որը, ինչպես պատմությունն է ավանդում, մեզ տրվել է իբրև աստվածային շնորհ, հետևաբար պիտի գուրգուրվի սրբազան երկյուղածությամբ ու ակնածանքով:

Մենք՝ հայերս, աշխարհի այն եզակի ժողովուրդներից ենք, որի գրի մշակույթը գնում է դեպի հեռավոր ժամանակներ՝ առնվազն մինչև 5-րդ դարասկիզբ, ասել է թե՝ մեր պաշտամունքը գրի հանդեպ սրբագործված է դարերով:

Դարերի պատմություն ունի նաև հայ դպրությունը, որ դարձյալ մեր ժողովրդի հոգևոր ու մշակութային ձեռքբերումներից է, և որի պատմության կերտմանը այսօր մասնակցում եք դուք, մենք բոլորս:

Մաղթում եմ բոլորիս ուսումնական  տարեշրջանի հաջող մեկնարկ և արգասաբեր ընթացք:

Back to top