поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ ՈՒԳԸ նախաձեռնությամբ համալսարանի մի խումբ ակտիվ ուսանողներ մշակութային ամառային դպրոցի շրջանակներում եղան Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Ծրագրի նպատակն է նպաստել ՎՊՀ ուսանողների գիտահետազոտական հմտությունների զարգացմանը՝ խթանելով նրանց ակտիվությունը մշակույթի և տուրիզմի ոլորտում, զարգացնելով մասնագիտական կարողությունները:

Ծրագիրը նախատեսված է պատմաշխարհագրական և բանասիրական ֆակուլտետների «Սերվիս», «Կառավարում», «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների   ուսանողների համար: Գիտական  հետազոտությունների իրականացման համար որպես հարթակ ծառայել են Ստեփանավանի տարածաշրջանի գյուղական համայնքները: «Սերվիս» մասնագիտության ուսանողները շրջել են գյուղերով, նշել զբոսաշրջության զարգացման հեռանկար ունեցող միավորները:

«Կառավարում» մասնագիտության ուսանողների կողմից նախապես մշակված թեստերով իրականացվել են սոցիոլոգիական հարցումներ, ապա՝ արդյունքների վերլուծություն: Ուսումնասիրվել են համայնքում բիզնեսի ընդլայնման հնարավորություն ունեցող տարածքները, տուրիզմի զարգացման հեռանկարները:

Ապագա պատմաբաններն ու բանասերները հետազոտել են հնավայրերն ու պատմական-մշակութային հուշարձանները, իրականացրել են ազգագրական, բարբառագիտական բանահավաքչական հետազոտություններ, ուսումնասիրել տեղական լեգենդներն ու առասպելները՝ գրառելով դրանք: Հավաքված բոլոր նյութերը հետագայում կօգտագործվեն վերջիններիս գիտական աշխատանքներում:

Մշակութային ամառային դպրոցի ուսանողների հետ ՎՊՀ «Բազում» հանգրվանում հանդիպել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը: Ծրագրի բոլոր ծախսերը հոգացել է բուհը:

Ինչպես նշում է պատմաշխարհագրական ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լուսե Բաբուխանյանը, մասնագիտական ու միջմասնագիտական կապերի ամրապնդման տեսանկյունից մշակութային ամառային դպրոցը լավագույն քայլերից մեկն էր:

                                                                                                                         Սեփ. լրատվություն

Back to top