поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հանրապետական ընդունող հանձնաժողովի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացած նիստին որոշվել էր հանրապետության բուհերում ընդունելության ցուցակները հրապարակել հուլիսի 14-ին՝ ուղիղ ժամը 20:00-ին: Հետևելով կարգին՝ ՎՊՀ-ում կիրակի երեկոյան ժամը 20:00-ից սկսվեցին ընդունելության անցողիկ շեմը հաղթահարած դիմորդների անունների հրապարակման աշխատանքները:

ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը, որ հետևում էր աշխատանքների ընթացքին, պատասխանեց դիմորդներին հետաքրքրող հարցերին: Անցողիկ շեմն այս տարի 21 մասնագիտությունների գծով հաղթահարել է 350 դիմորդ, որոնք սեպտեմբերից կհամալրեն բարձրագույն կրթություն ստացող ուսանողների շարքերը:

Շնորհավորում ենք համալսարան ընդունված բոլոր ուսանողներին՝ մաղթելով արդյունավետ և հագեցած ուսումնական տարի:

                                                                                                                Սեփ. լրատվություն

Back to top