поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Էրազմուս+» ծրագրի հայաստանյան բուհերի միջազգայնացման և մարկետինգի խթանում (Բուսթ) նախագծի շրջանակներում հունիսի 24-ից 29-ը Իսպանիայի Տարագոնա քաղաքում կայացավ միջազգային գրասենյակների կարողությունների զարգացմանը և բուհերի միջազգայնացման խթանմանը նվիրված վերապատրաստում։ Վերապատրաստումը կազմակերպվել էր Ռովիրայի և Վերգիլիոսի համալսարանի կողմից, որը համախմբել էր արտասահմանյան տարբեր բուհերի ներկայացուցիչների՝ ստեղծելով ցանցային համագործակցության հնարավորություններ բոլոր մասնակիցների համար։

Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին բուհերի միջազգայնացման ռազմավարական պլանների մշակմանը, միջազգայնացմանը նպաստող անհրաժեշտ մեխանիզմներին, ուսանողների հյուրընկալման կենտրոնների գործունեությանը, միջազգային բաժինների աշխատակիցների գործառույթներին վերաբերող հարցեր։

Նախագծի մասնակիցների համար բացառիկ հնարավորություն էր «Էրազմուս+»-ի «Համակարգային համալսարանական փոփոխություն դեպի միջազգայնացում» (SUCTI) նախագծի ավարտական կոնֆերանսին մասնակցությունը, որի շնորհիվ մասնակիցներն առավել տեղեկացան բուհերի միջագզայնացման գործընթացին առնչվող մանրամասներին։

Մասնակիցների համար որպես անակնկալ պատրաստվել էր վերապատրաստման գործընթացի վերաբերյալ հետաքրքիր տեսահոլովակ, որտեղ ամփոփված էր մասնակիցների գործունեությունը։

                                                                                       Համագործակցության և կապերի բաժին

Back to top