поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ /home/vspi/public_html/images/news-events/2019/erazmus-19
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/news-events/2019/erazmus-19

ՎՊՀ-ում հյուրընկալվել էր բարձրագույն կրթության փորձագետ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը: «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հյուրը ներկայացրեց հաջողակ դրամաշնորհային նախագիծ մշակելու առանձնահատկությունները:

Համագործակցության և կապերի բաժնի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա էին համալսարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ: Սեփական ծրագրերի օրինակով բանախոսը ներկայացրեց հաջողված ու մերժված նախագծերի տարբերությունները՝ մանրակրկիտ ներկայացնելով նաև ձախողման պատճառները:

Սեմինարն ուղեկցվեց գործնական աշխատանքով. խմբերի բաժանվելուց հետո մասնակիցները կազմեցին սեփական նախագծերի գաղափարները` ակտիվ հարց ու պատասխանի միջոցով վեր հանելով թերությունները:

Հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբեր ամսին՝ կրելով շարունակական բնույթ:

                                                                                                                          Սեփ. լրատվություն

{gallery}news-events/2019/erazmus-19{/gallery}

Back to top