поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հեռավար կրթական հարթակի թեստավորման փուլը հաղթահարելուց հետո ՎՊՀ-ում սկսվեցին վերապատրաստման դասընթացները: Ուսանողների դերում դասախոսներն էին, որոնք 3  ամիս սովորեցին «Moodle» առցանց կրթական համակարգի նրբությունները, կիրառման մեթոդները:

Նորարարական այս մեթոդի օգտագործումը բուհում հնարավորություն կտա կազմակերպելու առցանց դասեր աշխարհի ցանկացած կետից: Դասընթացը հաջողությամբ անցնելու առթիվ ՎՊՀ էլեկտրոնային կրթական տեխնոլոգիաների կառավարման և սպասարկման բաժնի կողմից կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում խոսվեց կատարված աշխատանքներից և առաջիկա անելիքներից: Բաժնի վարիչ Նելսոն Ստեփանյանը նկատեց, որ դասընթացի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն բաժնի աշխատանքով, այլև ուսանող-դասախոսների կատարողական մակարդակով: Վերջիններս իրենց ներդրած  դասնթացն առաջիկայում կներկայացնեն ավելի լայն զանգվածների:

                                                                                                                                    Սեփ. լրատվություն

Back to top