поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հուլիսի 2-ին կայացավ ՎՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ մասնակցությամբ խորհրդի 17 անդամների: Օրակարգում ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ընտրությունն ու ընթացիկ հարցեր էին:

Նիստը նախագահում էր ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի գիտական խորհրդի ներկա անդամներից ամենատարեցը՝ ԻՏՏՄ ամբիոնի դոցենտ Վարդգես  Հովսեփյանը: Նիստի օրակարգը հաստատվեց  միաձայն:

Վ. Հովսեփյանը ներկայացրեց ընտրության կարգը, ապա՝ դեկանի պաշտոնի թեկանածուի համար գրավոր առաջադրումները՝ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման, ֆիզիկայի ամբիոնների նիստերի քաղվածքները ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի պաշտոնի թեկնածուի առաջադրման վերաբերյալ, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի նիստի քաղվածքը:  

Վ. Հովսեփյանը փաստեց, որ ֆակուլտետի ամբիոնների նիստերում առաջարկվել և միաձայն հաստատվել է ֆ.-մ. գ. թ., դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Հ. Գրիգորյանի թեկնածությունը:

Հ. Գրիգորյանը ներկայացրեց հայեցակարգը՝ առանձնացնելով 4 հիմնական ռազմավարական ուղղություններ:

Ընտրվեց 3 հոգուց բաղկացած հաշվիչ հանձնաժողով, կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռ. Կռոյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, համաձայն որի ՝ խորհրդի 17 անդամներից քվեարկությանը մասնակցել են 16 անդամներ, և Հ. Գրիգորյանը հավաքել է 16 կողմ ձայն: Վ. Հովսեփյանը առաջարկեց ընդունել փակ գաղտնի քվեարկության արդյունքները և ներկայացնել համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը:

Հաջորդիվ  ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի գիտական խորհուրդը հաստատեց ֆիզիկայի ամբիոնի ներկայացրած «Ռադիոֆիզիկա», «Ֆիզիկա-մագիստրատուրա» մասնագիտությունների ԱՈՒՓ-ները:

                                                                          Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկանատ

Back to top