поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հուլիսի 2-ին ՎՊՀ դահլիճում տեղի ունեցավ շարունակական կրթության կենտրոնի (ՇԿԿ) կողմից կազմակերպված  «Ներառական կրթություն» և «Գործնական հոգեբանություն» եռամսյա դասընթացների վկայականների հանձնման   արարողությունը: 
Դասընթացների ունկնդրակազմի մեջ հիմնականում ներգրավված են  այն քաղաքացիները, որոնք աշխատանք ունեն, սակայն մասնագիտական հմտություններին ավելի լավ տիրապետելու նպատակով հաճախել են ՎՊՀ շարունակական կրթության կենտրոն:  
Ավանդույթի համաձայն՝  յուրաքանչյուր դասընթացի դասախոս իր խմբի ունկնդիրներին հանձնեց վկայականները, վերջիններս էլ շնորհակալագիր հանձնեցին ՇԿԿ ղեկավարին եռամսյա դասընթացի բարձր մակարդակով կազմակերպման և իրականացման համար։
Ունկնդիրներից արդեն մի քանիսը տվյալ ոլորտում աշխատանքի առաջարկ էին ստացել: Դասընթացի ավարտին կենտրոնի կողմից իրականացվել է հարցում, ինչի արդյունքների հիման վրա կարելի է վստահ ասել, որ ունկնդիրների ակնկալիքներն արդարացված են:

Հ.Գ. Հետևյալ դասընթացները կազմակերպվում են հասարակության պահանջարկի հիման վրա, արդի մարտահրավերներից ելնելով: Հարցերի և առաջարկների դեպքում ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

                                                                              ՎՊՀ շարունակական կրթության կենտրոն

Back to top