поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հուլիսի 2-ին և 3-ին կայացան համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստեր: Նիստերի օրակարգերի հաստատումից հետո ընտրվեցին հանձնաժողովների կազմերը, որոնք պետք է արձանագրեին ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար կայացած ընտրությունների արդյունքները:

Մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆ. Մովսիսյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց առաջադրված թեկնածուների անձնական գործերը,  «Դասախոսը՝ ուսանողի աչքերով» հարցման արդյունքները, ինչպես նաև՝ տեղեկատվություն  հրատարակված հոդվածների ու գիտական աշխատությունների քանակի մասին:

Երկoրյա նիստերի արդյունքում ՎՊՀ-ում ընտրված պրոֆեսորադասախոսական կազմի թափուր հաստիքները համալրվեցին հետևյալ հարաբերակցությամբ՝ 15 դոցենտ, 12 ասիստենտ և 3 դասախոս:

Հուլիսի 3-ի նիստին, քննարկված ընթացիկ հարցերից բացի,  փոփոխություններ կատարվեցին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական տեղեկագրի հրատարակման կանոնակարգի, աշխատողներին գիտակազմակերպական, ուսումնամեթոդական և մարզամշակութային որոշ տեսակի աշխատանքների համար դրամական խրախուսման հաշվարկման ու վճարման կարգի և բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգի մեջ:

                                                                                                                     Սեփ. լրատվություն

Back to top