поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կարևորելով դասախոսների մասնակցությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին՝ ՈԱԿ-ը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ և քննարկումներ: Հերթական հանդիպմանը ներկա էին ՎՊՀ բանասիրական և կենսաբանաքիմիական ֆակուլտետների դասախոսներն ու դեկանները:

Կրթության պատասխանատուներին ներկայացվեցին այն ցուցիչները, որոնցով նրանք պետք է առաջնորդվեն բուհի համար կարևորագույն այս փուլում: Խոսվեց նաև հավատարմագրման ուղղությամբ իրականացվող գործընթացներից:

ՈԱԿ ղեկավար Մարգարիտա Շահվերդյանը կարևորեց հավատարմագրման ուղղությամբ տարվող աշխատանքների գրագետ համակարգումը՝ նկատելով, որ ինքնավերլուծություն պետք է կատարի յուրաքանչյուր ֆակուլտետ: Քննարկվեցին առաջիկա անելիքները, որոշակիորեն նշմարվեցին մարտահրավերներին դիմակայելու քայլերը:

                                                                                                                       Սեփ. լրատվություն

Back to top