поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վաղ առավոտյան ՎՊՀ աշխատակիցների 40-ից ավելի երեխաներ մեկնեցին ամառային հանգստի: «Բազում» ուսումնամարզական հանգրվանի ցերեկային «Աստղիկ» ճամբարում համալսարանի աշխատակիցների երեխաները (5-12 տարեկան) կունենան հագեցած երկու օր: Ավանդական դարձած ամառային հանգիստն այս ձևաչափով իրականացվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանի նախաձեռնությամբ: Ճամբարի բոլոր ծախսերն այս տարի հոգացել է համալսարանը:

Ճամբարի  պատասխանատուները նկատում են, որ ամառային հանգստի այս ձևաչափը լավ առիթ է նոր ընկերներ գտնելու և անմոռանալի ժամանակ անցկացնելու համար:

Երեխաներին սպասվում են հետաքրքիր խաղ-մրցույթներ, ճանաչողական էքսկուրսիաներ, բազմաբնույթ այլ միջոցառումներ: Երեխաների՝ ճամբարային ժամանցին ֆոտոպատմության տեսքով կանդրադառնանք առաջիկայում:

                                                                                                                               Սեփ. լրատվություն

Back to top