поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հավատարմագրման գործընթացի հերթական փուլի անելիքները քննարկելու նպատակով ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը հունիսի 25-ին խորհրդակցություն էր հրավիրել: Մասնակցում էին այն մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուները (դեկաններ, ամբիոնի վարիչներ, ՄԿԾ հանձնաժողովի նախագահ), որոնք ներկայացված են համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով ներկայացված ինքնավերլուծական զեկույցում:

ՈԱԱԿ կողմից ձևավորված փորձագիտական հանձնաժողովը, որում ընդգրկված կրթության ոլորտում  կառավարման փորձ ունեցող մասնագետներ սեպտեմբերին պետք է այցելի համալսարան:

Ս. Թումանյանը ներկաներին ծանոթացրեց փորձագիտական խմբում ընդգրկված անձանց անուններին և աշխատանքային ուղուն՝ վկայակոչելով այդ խմբում ընդգրկված անդամների ընտրության կարգը. ըստ դրա՝ կրթության ոլորտում  կառավարման փորձ ունեցող անձանցից բացի՝ կազմում ընդգրկված է մեկ ուսանող և արտերկրից հրավիրված մեկ մասնագետ:

Մինչ այդ, սակայն, ՈԱԱԿ-ի կողմից հաստատված կազմին ծանոթանալու և առարկություններ հայտնելու համար համալսարանում քննարկումներ են ընթանում: Կից ուղարկված մերժման հիմքերի մեջ որևէ կետ չհայտնաբերվեց, ուստի ստեղծված փորձագիտական հանձնաժողովի դեմ առարկություններ չկան:

Փորձագիտական խմբի անդամների այցը ՎՊՀ  կորոշի համալսարանի հետագա ճակատագիրը, նկատեց Ս. Թումանյանը՝ հորդորելով հարցին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանատուներից պահանջեց լրջությամբ վերաբերվել գործընթացին:

Համալսարանի ՈԱԿ ղեկավար Մարգարիտա Շահվերդյանի առաջարկով հաջորդ քայլը կլինի մասնագիտական կրթական ծրագրերի  հանձաժողովների հետ հանդիպումը, անելիքների քննարկումը, որի համար արդեն կան հաստատաված ժամանակացույցեր:

                                                                                                                            Սեփ. լրատվություն

Back to top