поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հունիսի 20-ին ՎՊՀ դահլիճում  տեղի ունեցավ շարունակական կրթության կենտրոնի (ՇԿԿ) անգլերեն լեզվի եռամսյա դասընթացների մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը: ՇԿԿ ղեկավար Ասյա Հարությունյանը շնորհավորական խոսք հղեց կենտրոնի ունկնդիրներին՝ կոչ անելով արժևորել շարունակական ուսումնառության դերը անհատի զարգացման և մասնագիտական  առաջխաղացման մեջ: 

Կենտրոնի ղեկավարը բարձր գնահատեց կազմակերպված դասընթացների որակն ու արդյունավետությունը՝ նշելով նաև ունկնդիրների շրջանում անցկացված հարցման դրական արդյունքները:

Դասախոսները վկայականները հանձնեցին ունկնդիրներին, վերջիններս էլ գոհունակության խոսք ասացին կենտրոնին և դասավանդող մասնագետներին:

                                                                                Շարունակական կրթության կետրոն

Back to top