поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հունիսի 13-18-ը ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի «Կառավարում» և «Սերվիս» մասնագիտության ուսանողները ներկայացրին իրենց ավարտաճառերը:

«Սերվիս» մասնագիտությունն այս տարի տվեց առաջին շրջանավարտները, որոնք աշխատանքներում ներկայացրել են զբոսաշրջության ոլորտում իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ կապված ինչպես տարածաշրջանի, այնպես էլ զբոսաշրջության զարգացման համաշխարհային խնդիրների հետ: Ավարտող 5 ուսանողներից 4-ը ստացել են գերազանց, 1-ը՝ լավ գնահատական:

«Կառավարում» մասնագիտության ավարտական կուրսի 26 ուսանողներից 23-ը ստացել են գերազանց, 2-ը՝ լավ, 1-ը՝ բավարար գնահատականներ:

«Կառավարում» մասնագիտության 14 ուսանող ուսումնառության ավարտին հասցրել են աշխատանք գտնել, որոնցից 2-ը՝ ՎՊՀ կարիերայի կենտրոնի միջնորդությամբ:

Ավարտող 2 կուրսերի վերաբերյալ էլ հրավիրված հանձնաժողովականները հայտնել են իրենց դրական կարծիքն ու գոհունակությունը՝ նկատելով, որ ակնհայտ էր դասախոսական կազմի մեծ ներդրումը:

                                                                    Սեփ. լրատվություն

Back to top