поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հունիսի 10-ից 14-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնին, որը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին,  ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետից մասնակցել են «Կերպարվեստ» մասնագիտության 1-ին և 3-րդ կուրսերի մի խումբ ուսանողներ: Նրանցից   մրցանակային տեղեր են զբաղեցրել 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Խաչատրյանը և 3-րդ կուրսի ուսանողուհիներ Արգինա Խաչատրյանը և Աննա Թորոսյանը:

«Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի 1-ին փուլի մասնակիցներն ընտրվել են գաղտնի՝ էլեկտրոնային տարբերակով ուղարկված նյութերի հիման վրա: 150 մասնակիցներից ընտրվել են 75-ը հետևյալ  ուղղություններով՝ կոմպոզիտորական, գրական, կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի:

Փառատոնի շրջանակներում մեր ուսանողները եղել են մայրաքաղաքի տեսարժան վայրերում, այցելել թանգարաններ, պատկերասրահներ, հետևել երգի, պարի, ասմունքի և գրական մրցույթների:

Մասնակիցների պարգևատրումը կկայանա սեպտեմբերին՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված գլխավոր միջոցառման ժամանակ:

                                                                                                    Սեփ. լրատվություն

Back to top