поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թ. հունիսի 10-ին Վանաձորի պետական համալսարանում կարևոր իրադարձություն էր. համալսարանի գրադարանը «Дом русского зарубежья им. А. Солженицына» կենտրոնից նվեր ստացավ 300 անուն գեղարվեստական և գրաքննադատական գրականություն: Գրքերի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Գյումրիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցելու նպատակով համալսարանում էր վերոնշյալ կենտրոնի ներկայացուցիչ, պատմական գիտությունների թեկնածու, կենտրոնի առաջատար աշխատակից Պավել Տրուբինսկին:  Նրա ելույթը, որում ներկայացվեցին նվիրաբերվող գրքերը, ինչպես նաև կենտրոնի պատմությունը, ուղեկցվեց   պատմական ֆիլմի ցուցադրմամբ: Միջոցառումից հետո, որին մասնակցեցին և ելույթներ ունեցան նաև ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բ. գ. թ., դոցենտ Սուսաննա Թումանյանը, գրադարանի տնօրեն, պ. գ. թ., դոցենտ Արթուր Մելիքյանը և Գյումրիում ԳՄՌԿ տնօրեն Հարություն Համբարձումյանը, ստորագրվեց գրքերի՝ իբրև ՎՊՀ սեփականություն հանձնելու վերաբերյալ արձանագրությունը: Գրքերի նվիրատվությունը կատարվում էր Ա. Պուշկինի ծննդյան 220-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում:

Back to top