поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 և Վանաձորի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի թեմատիկան ազատ է՝ հումանիտար–հասարակագիտական և բնագիտամաթեմատիկական. նպատակն է ուրվագծել գիտական հետազոտությունների և դրանց առնչությունների հեռանկարները, համընդհանուր գիտակարգերի և միջգիտակարգային խնդիրների լուծման ուղիները:

Լիագումար նիստին մասնակիցներին ողջունեց ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը: Թվարկելով գիտաժողովի մասնակից երկրների անունները  (ՌԴ, Մոլդովա, Ուկրաինա, Գերմանիա)՝ Ս. Թումանյանը Արցախը չտարանջատեց Հայաստանից՝ թողնելով այն հռչակված միասնականության մեջ:

Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան բ. գ. դ., պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը («Միջնադարյան բանահյուսության մշակումներ. Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»») և մայրաքաղաքից  ավագ գիտաշխատող Անահիտ Բեքարյանը («Բայրոնի քնարերգության ազդեցությունը Թումանյանի վրա»):

Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց 7 մասնագիտական բաժանմունքներում: Տպագրության ներկայացվել է գիտաժողովի 56 աշխատանք. դրանք խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած գործերն են:

Գիտաժողովն անցկացվեց մասնակցության առկա և հեռակա ձևերով, աշխատանքային 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

  Սեփ. Լրատվություն

Back to top