поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թ. հունիսի 8-ին ՎՊՀ Ուսխորհրդի ազատ ժամանցի և սպորտի հանձնաժողովի կողմից կազմակերպվեց արշավ Լոռվա բնաշխարհում։ Ուսանողներն այցելեցին հնագույն վանքերից մեկը, որը գտնվում է Դսեղ գյուղի կենտրոնում՝ միջնադարյան գերեզմանոցի տարածքում։ Վանքը կառուցվել է 7-րդ դարում։ Համալիրը կազմում են երկու եկեղեցիները, մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, ձիթհանը և խաչքարերի մնացորդները։ Ուսանողները կանգ առան Գիքորի աղբյուրի մոտ, ապա ուղևորվեցին դեպի Ծովեր՝ Դսեղի մոտ գտնվող հիասքանչ մի վայր, որտեղ հանգստանալուց, ժամանցային տարբեր միջոցառումներից հետո շարունակեցին արշավը՝ այս անգամ ուղևորվելով դեպի Ձորագետ։

Որքա՜ն հարուստ է Լոռին և անկրկնելի։ Ամեն ծառ, ամեն  ձոր ու լիճ նորովի են բացահայտում նրա գեղեցկությունն ու իրենց լեզվով պատմում հեքիաթային այդ աշխարհի մասին։

Մանե Քարամյան

Back to top