поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրը, ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի «Կենսաբանություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները, կ. գ. դ., պրոֆեսոր, դեկան Զարուհի Վարդանյանի, պրակտիկայի ղեկավարներ՝ կ. գ. թ., դոցենտ Գայանե Սահակյանի և կ. գ. թ., դոցենտ Արմինե Գևորգյանի ղեկավարությամբ դաշտային պրակտիկայի շրջանակներում այցելեցին «Դիլիջան» ազգային պարկ: Այցելությունը ՎՊՀ – «Դիլիջան» ազգային պարկի համագործակցության հուշագրի շրջանակներում էր:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները կատարեցին ազգային պարկի տարածքի կենսաբազմազանության ուսումնասիրության առաջին քայլերը:

Օրը զուգադիպեց կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում ձագուկի լույս աշխարհ գալու հետ: Ուսանողները մասնակցեցին ձագուկի անվան ընտրության քվեարկությանը, որի արդյունքում  նրան տրվեց Դինա անունը:

Այս այցելությունը շարունակական համագործակցության միայն սկիզբն է:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետ

Back to top