поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

2019 թ. մարտ-ապրիլ ամիսներին ՎՊՀ-ում անցկացվեցին Լոռու մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադաներ և Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Հույսի՜ հայրենիք, Լույսի՜ հայրենիք» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ, որոնց նպատակն էր նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը և ընդլայնել տեղեկատվությունը համալսարանի մասնագիտությունների մասին:

Մայիսի 17-ին ՎՊՀ-ում հյուրընկալվել էին այդ մրցույթների հաղթողները՝ Լոռու մարզի 18 դպրոցներից, այդ թվում՝ Վանաձորի թիվ 5, 10, 11, 13, 17, №18, 24, «Էվրիկա», Ալավերդու թիվ 8, Ստեփանավանի թիվ 1 վարժարանի, Լեռնապատ, Լեռնանցք, Գուգարք, Նոր Խաչակապ, Վահագնի, Շահումյան գյուղերի ավագ և միջնակարգ դպրոցներից, ՎՊՀ հենակետային վարժարանից և քոլեջից:

Մրցույթներին մասնակցել է 793 աշակերտ: Նրանցից 186-ը պարգևատրվեցին և խրախուսվեցին դիպլոմներով, շնորհակալագրերով, նվերներով:

                                                                                                               Սեփ. լրատվություն

Back to top