поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը  ՎՊՀ-ում էր. անցկացվեց սեմինար «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի վերջնական փուլում անցկացվելիք 10 դասընթացներից մեկը կայացավ ՎՊՀ-ում, լրագրության բաժնի ուսանողների համար` վերջիններիս զգայունությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների նկատմամբ բարձրացնելու, մատչելի և ճիշտ ձևաչափով նյութեր պատրաստել ուսուցանելու, ռեպորտաժներ վարելու կարողություններ և հմտություններ ձևավորելու նպատակով։

Սեմինարը վարեց «Ագաթ» ՀԿ անդամ Ռոզա Ավագյանը։ Դասընթացում ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, օրենսդրական բարեփոխումները, թեմայի վերաբերյալ հրատարակությունները, տերմինաբանությունն ու դրանց անսխալ կիրառման անհրաժեշտությունը լրագրողների շրջանում։  

Տեսական նյութից զատ՝ ուսանողները գործնական աշխատանք կատարեցին` թիմերի բաժանվելով և ներկայացնելով իրենց հարցազրույցի նախապատրաստական աշխատանքը լսողական,  տեսողական կամ ֆիզիկական այլ խնդիրներ ունեցող անձանց հետ։

Ավարտին  ուսանողներն իրենց գոհունակությունը հայտնեցին դասընթացի վերաբերյալ, որը, նրանց հավաստմամբ, օգնեց ձեռք բերել լրագրողական աշխատանքին վերաբերող կարևոր հմտություններ։

                                                                        Սոնա Մուրադյան

                                                                        «Լրագրություն» մասնագիտություն, 4-րդ կուրս

Back to top