поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ս. թ. ապրիլի 1-ից 26-ը «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները (առկա ուսուցում) արտադրական պրակտիկան անցկացրին Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնում: Ուսանողները  ծանոթացան կենտրոնի աշխատանքային գործունեությանը՝ զրույց ունենալով պետ Արմեն Ավետյանի հետ:

Պրակտիկայի օրերին ուսանողներն ուսումնասիրեցին նաև կենտրոնի գլխավոր մասնագետների աշխատանքային գործունեությունը, ծանոթացան փաստագրման գործընթացին, կիրառեցին ստացած գիտելիքները գործնականում, կատարեցին տնայցեր:

Պրակտիկայի ավարտին ուսանողները հանդես եկան ամփոփիչ ելույթներով, թե ինչ գործնական հմտություններ քաղեցին արտադրական պրակտիկայի ընթացքում, որով էլ ամփոփվեցին պրակտիկայի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները: Ուսանողների կարծիքով՝ պրակտիկան հնարավորություն ընձեռեց գործնականում կիրառելու իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները, հարստացնելու մասնագիտական գիտելիքների պաշարը, ինչպես նաև՝ հասկանալու ընտրած մասնագիտության կարևորությունը։

Ուսանողները հայտնեցին իրենց շնորհակալական խոսքը պրակտիկայի ղեկավար Անահիտ Պետրոսյանին՝ մշտապես ուղղորդելու և տեսական գիտելիքներով զինելու համար, Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի պետին և աշխատակիցներին՝ բովանդակալից և արդյունավետ պրակտիկա իրականացնելու համար: 

 

Միլենա Մելիքսեթյան

 «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 4-րդ կուրս

Back to top