поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից անցկացվեց ՀՀ 20-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով նախատեսված ֆուտզալի տղաների առաջնությունը: Մայիսի 6-ից 17-ը  ՎՊՀ ֆուտբոլիստները համառ պայքարի դուրս եկան հանրապետության տարբեր բուհերի մրցակիցների դեմ:

Մայիսի 6-ին կայացած ՎՊՀ-ՀԱՊՀ հանդիպումն ավարտվեց 4:3 հաշվով: Մայիսի 8-ին ՎՊՀ-ՄՊՀ հանդիպմանը մեր հավաքանակը ջախջախիչ՝ 16:1 հաղթանակ տարավ: Հյուսիսային համալսարանին էլ մայիսի 10-ին 10:1 հաշվով հաղթեցինք, իսկ մայիսի 14-ին կայացած եզրափակիչ փուլում 12:1 հաշվով առաջ անցանք ՃՇՀԱՀ-ից: Հաջորդ օրը՝ մայիսի 15-ին ՀԱՀ-ի հետ կայացած հանդիպմանը գրանցվեց 4:4 արդյունք, որը մեր թիմը հաղթանակեց 6 տուգանայինների միջոցով:

Մայիսի 17-ին ՀՊՏՀ-ի հետ կայացած հանդիպումը վճռորոշ եղավ մեր թիմի համար. գրանցեցինք 4:2 հաշվով հաղթանակ:

Թիմի մարզիչն է  ՖԴ և ԱԻ ամբոնի վարիչ Զավեն Էվոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ 20-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերին այս տարի ՎՊՀ-ն աննախադեպ հաջողություն է ունեցել. 3 մարզաձևերում՝ ուժային եռամարտ, սեղանի թենիս և ֆուտբոլ, մեր թիմերը գրավել են պատվավոր 1-ին հորիզոնականները:

Մարզիկներն իրենց հաղթանակները նվիրել են ՎՊՀ 50-ամյակին:

                                                                                                                            Սեփ. լրատվություն

Back to top