поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի ՈՒԳԸ և ՈՒԽ ջանքերով կայացավ «Ամենախելացին» հեռուստաշոուի համալսարանական մրցույթը:

Խաղին մասնակցելու հայտ էին ներկայացրել տարբեր ֆակուլտետների ու բաժինների ուսանողներ: Խաղն ընթացավ 3 փուլով: Առաջին փուլը հաղթահարած  (առավելագույն միավորներ  հավաքած) 6 ուսանողներ անցան 2-րդ փուլ: Այդ փուլում յուրաքանչյուր ուսանողի երկու անգամ հնարավորություն տրվեց ընտրելու առաջարկված թեմաներից մեկը: Լավագույն եռյակն էլ ձևավորեց խաղի վերջին՝ 3-րդ փուլը: Այդ փուլում մասնակիցները պատասխանեցին իրենց կողմից նախապես առաջարկված հատուկ թեմաների հարցերին:

Ծավալված համառ պայքարից հետո խաղի հաղթող ճանաչվեց ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ԻԿՄ բաժնի ուսանող Ռազմիկ Կիրակոսյանը:

Եզրափակիչ փուլ անցած և հաղթող մասնակիցները պարգևատրվեցին նվերներով: Հատուկ մրցանակ էր սահմանված նաև այն մասնակցի համար, որն ընտրել էր «Գաղտնիք» թեման. վերջինիս տակ թաքնված էր ՎՊՀ-ն:

Խաղի ավարտին մասնակիցները շնորհավորում էին միմյանց, նրանք ողջունեցին գաղափարը, շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին:

Կազմակերպիչները՝ բանասիրական ֆակուլտետի ՀԼԳ մասնագիտության ուսանողներ Անահիտ Ազարյանն ու Շուշան Ներսիսյանը, իրենց հերթին հույս հայտնեցին, որ նման միջոցառումները, որոնք ուղղված են ուսանողների ազատ ժամանցի օգտակար ու նպատակային կազմակերպմանը, պարբերական բնույթ կկրեն:

                                                                                                         Սեփ. լրատվություն

Back to top