поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թ. մայիսի 15-ին կայացավ ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի գիտական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ֆակուլտետի դեկանի ընտրության հարցն էր: Խորհրդի կողմից ներկայացված միակ թեկնածուն  պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կոստանդյանն էր:

Ըստ կանոնակարգի՝ նիստը վարեց գիտխորհրդի ամենատարեց անդամը՝ տ. գ. թ. Կորյուն Թորոսյանը:  Խորհրդում ընդգրկված ուսանողներից միաձայն քվեարկությամբ ընտրվեց  նաև քարտուղար, որն արձանագրեց նիստի ողջ ընթացքը: Հաստատվեց նաև հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Ֆակուլտետի զարգացման հայեցակարգը ներկայացնելու համար խոսքը տրվեց թեկնածուին.  ելույթի համար սահմանվեց 10 րոպե ժամանակ: Լ. Կոստանդյանը ներկայացրեց ֆակուլտետում առկա խնդիրները՝ մատնանշելով դրանց լուծման ուղիները:

Այնուհետև ելույթի համար ձայն խնդրեցին խորհրդի մի քանի անդամներ, որոնք Լ. Կոստանդյանին ներկայացրին որպես պարտաճանաչ, բանիմաց   աշխատողի և ոչ կոնֆլիկտային անձնավորության:

Քվեարկության արդյունքում ֆակուլտետի գիտխորհրդի ներկա 18 անդամների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 16 կողմ, 1 դեմ. 1 քվեաթերթիկ համարվեց անվավեր:

Այսպիսով՝ պատմաշխարհագրական ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ՝ Լուսինե Կոստանդյանն ընտրվեց ֆակուլտետի  դեկանի պաշտոնում:

                                                                                                                         Սեփ. լրատվություն

Back to top