поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Բուհ-դպրոց կապերի շրջանակներում ՎՊՀ ռուսաց լեզվի ամբիոնը կազմակերպել էր “Поэзии немеркнущее слово” խորագրով ասմունքի մրցույթ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 220-ամյակին: Մրցույթի նպատակն էր ստուգել աշակերտների իմացությունը ռուսաց լեզվից և գրականությունից, բառապաշարը, արտասանությունը, ասմունքելու կարողությունը, հետաքրքրությունը ռուսական պոեզիայի նկատմամբ:  

Մրցույթին մասնակցեցին Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններից 40 աշակերտներ: Մրցութային հանձնաժողովի կազմում էին ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսներ Կ. Առուստամյանը (հանձնաժողովի նախագահ), Թ. Թադևոսյանը, Գ. Հովհաննիսյանը, Կ. Գրիգորյանը, Է. Գևորգյանը:

Հնչեցին ինչպես Ա.  Պուշկինի, այնպես էլ ռուս այլ հեղինակների ստեղծագործություններ: Մրցույթն անցկացվեց մեկ փուլով, և հանձնաժողովի որոշմամբ 11 աշակերտ արժանացավ І, ІІ, ІІІ կարգի դիպլոմների, պատվոգրերի ու վկայականների:

Հանձնաժողովի որոշմամբ I կարգի դիպլոմի արժանացավ ՎՊՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ղուլյանը, որը ներկայացրեց  Յու. Վիխարյովայի «28 տարի» ստեղծագործությունը: 

Մյուս մրցանակակիրներն էին Վանաձորի թիվ 1, 3, 11, 23, Ալավերդու թիվ 8 ավագ, Լեռնապատի միջնակարգ դպրոցի և ՎՊՀ հենակետային վարժարանի աշակերտները:

Շնորհակալագրերի  արժանացան  նաև Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցի, Լեռնապատի միջնակարգ դպրոցի, ՎՊՀ հենակետային վարժարանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչները:

                                Աիդա Իսկանդարյան

 Համագործակցության և կապերի բաժնի

       բուհ-դպրոց կապերի համակարգող

Back to top