поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանում մայիսի 13-ին ամփոփվեցին ERASMUS+ PRINTeL «Փո­փոխություն լսարանում. նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական փորձա­ռության բարելավման նպատակով»  “Change in Classroom: Promoting Innovative Teaching & Learning to Enhance Student Learning Experience in Eastern Partnership Countries” նախագծի շրջանակներում կազմակերպված դասախոսների վերապատրասման դասընթացների արդյունքները:

Դասընթացների ուղղվածություններն էին.

  • Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն
  • Ակտիվ ուսումնառությունը «Շրջված լսարանում»
  • Ակտիվ ուսումնառություն և ՏՀՏ ընդլայնված դասավանդում (m-learning, gamification)
  • Տեսանյութը՝ որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում
  • Ակտիվ ուսումնառություն՝ առաձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառությունը:

Դասընթացավարներ Արինա Դանիելյանը,  Վանանե Միրզոյանը,  Աննա   Առաքելյանը, Մարիա   Բրուտյանը, Աննա  Խաչատրյանը, Քրիստինե  Ղազարյանը  վերապատրաստվել են եվրոպական առաջատար համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ):

Նախագծի աշխատանքներին մասնակցել են համալսարանի ավելի քան 60 դասախոսներ, որոնք   դասընթացների արդյունքում.

  • սովորեցին դասավանդման ընթացքում կիրառել «Ակտիվ ուսուցումը «Շրջված լսարանում»» մոդելը, Panopto, Trello,  Easygenerator,  Moovly, E-Portfolio MOOC (xMOOC, cMOOC, SPOC, BOOC, MOOR), Google Drive հարթակները, QR code գործիքը.
  • կարողացան աշխատել Explain Everything, IMovie կամ MiniMovie հավելվածները, Movavi, Canva, Polleverywhere, Adobe Spark video, Kahoot, Socrative, Adobe Spark video ծրագրերով.
  • ծանոթացան դասընթացների ձևավորմանն օժանդակող Animaker, Canva, Prezi, Mindmup, Mentimeister, գնահատմանն ուղղված Polleverywhere, Plickers, Mentimeter և այլ համակարգերին.
  • սովորեցին կազմակերպել հարցումներ Poll, Kahoot Sli-do, Mentimeter գործիքներով.
  • մշակեցին նախընտրած որևէ դասընթաց «ABC design»-ի օգնությամբ.
  • կիրառեցին մի շարք հայտնի՝ «Վեց գլխարկներ», «Մեկ րոպե հարցում», TPACK, ADDIE, BLOOM Taxonomy, SMART, ABCD և այլ մեթոդներ.
  • կազմեցին սեփական դասընթացի խաղայնացման ռազմավարություն և կիրառեցին խաղայնացման «Escape room» տարբերակը: 

Մասնակիցներին տրվեցին վկայականներ (տե՛ս մասնակիցների ցուցակը):

Դասընթացների արդյունավետությունը գնահատելու և հետադարձ կապի ապահովման նպատակով  կատարվել են on-line հարցումներ:  Արձագանքները  բավական դրական են: Տե՛ս հարցումների արդյունքները. Արինա ԴանիելյանՎանանե ՄիրզոյանԱննա Առաքելյան, Մարիա Բրուտյան, Աննա  Խաչատրյան, Քրիստինե  Ղազարյան

Արդյունքների ամփոփման ժամանակ դասախոսների ոգևորությունն այնքան մոտիվացնող էր, որ օտար լեզուների ամբիոնի դասախոս Նելլի Սիրունյանը որոշեց նույնիսկ ոտանավոր ձոնել…

Դասախոսների վերապատրաստման գործընթացը շարունակական է: Այժմ ERASMUS+ PRINTeL նախագծի համակարգող խումբը ձեռնամուխ է եղել վիրտուալ ակադեմիայի (VATL) ստեղծմանը:

Դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև ERASMUS+ PRINTeL նախագծի կայքից (https://www.printel.am/category/news/in-house-teacher-training-course-at-vana):

                                                       ՎՊՀ Ուսումնամեթոդական վարչություն

Back to top