поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մայիսի 10-ին ՎՊՀ նիստերի դահլիճում կայացավ սեմինար՝ «Դրամաշնորհային նախագծերի մեթոդաբանություն» խորագրով, որը վարում էին հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Խաչատրյանը և համագործակցության և կապերի բաժնի ավագ մասնագետ Ռուզաննա Աբովյանը։ Ներկա էին ամբիոնների վարիչները, ամբիոնների միջազգայնացման պատասխանատուները, վարչական և դասախոսական կազմի  ներկայացուցիչներ։

Բանախոսները կիսվեցին Էրազմուս+ BOOST նախագծի շրջանակներում Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական համալսարանում ստացած փորձով։ Նպատակն էր խթանել ամբիոնների աշխատանքային խմբերի գործունեությունը դրամաշնորհային նախագծերի մշակման և ներդրման ուղղությամբ։

ՎՊՀ համագործակցության և կապերի բաժինը պատրաստակամություն հայտնեց նախաձեռնող խմբերին ցուցաբերելու կազմակերպչական աջակցություն։ Հարց ու պատասխանի միջոցով խթանվեց մասնակիցների մոտիվացիան, ինչը թույլ կտա, որ վերջիններս մասնակցեն ծրագրերի կամ մշակեն դրամաշնորհային նախագծեր։

                                                                                                             Սեփ. լրատվություն

Back to top