поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մայիսի 9-ը հայերիս համար եռատոն է. այդ օրը նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը (1941-1945 թթ.), Շուշիի ազատագրումը (1992 թ.) և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Եռատոնի առթիվ ՎՊՀ ՈՒԽ ազատ ժամանցի և սպորտի հանձնաժողովը կազմակերպել էր միջոցառում «Բազում»  մարզական հանգրվանում: Օրը հագեցած էր տարաբնույթ  խաղերով, որոնցից օրվա խորհրդին առավել համահունչ էր  «Նվաճիր եռագույն դրոշը» խաղը:  Խաղի նպատակն էր մրցակից թիմին շեղել և ճարպկորեն հասնել «հակառակորդի» սահման, «գերել» նրանց դրոշը և բերել սեփական թիմ։

Խաղերն ու մրցումները շարունակվեցին մինչև ուշ երեկո:

Երեկոյան խարույկի շուրջ հնչեցին երգեր, բանաստեղծություններ, հետաքրքիր պատմություններ՝  նվիրված մայիսի 9-ին։

                                                                                            Սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողով

Back to top