поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից Վանաձորի «Արցախ» պուրակում կազմակերպվել էր ուսանողական ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Նախաձեռնությունից մեկ շաբաթ առաջ մասնակիցների համար կազմակերպվել էր սեմինար-քննարկում մարքեթինգի վերաբերյալ, որի ընթացքում ֆակուլտետի ՈՒԳԸ փոխնախագահ Անահիտ Խաչատրյանը մասնակիցներին ծանոթացրել էր տեղական շուկայի առանձնահատկություններին, պահանջարկներին, ապրանքանիշ ունենալու պատճառներին։

Սեմինարին մասնակիցները սովորել են ապրանքի գին սահմանելու սկզբունքները և ապրանքանիշ ստեղծելու իմաստը։ Նորաստեղծ ապրանքանիշերով էլ ուսանողները ներկայացել են ցուցահանդեսին:

Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ ոչ միայն ՎՊՀ-ից և վարժարանից («Արվեստ», «Հոգեբանություն», «Իրավագիտություն», «Պատմություն» բաժիններից), այլև Վանաձորի արհեստագործական թիվ 1 ուսումնարանից և Գյումրիից։ Ցուցահանդես-վաճառքին մասնակցելու համար նախօրոք կազմվել էր հայտադիմում, որը տարածվել էր ֆակուլտետի ֆեյսբուքյան էջով։                         

Ցուցահանդեսի ավարտին մասնակիցներին պատմաշխարհագրական ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լուսե Բաբախանյանը հանձնեց մասնակցության հավաստագրեր։  

Այժմ նախաձեռնությունը երկրորդ փուլում է. մասնակիցները սովորում են սոցցանցերով էջերի կառավարում և սոցմեդիայի մարքեթինգ։ Նման ձևով վերջիններս իրենց նորաստեղծ ապրանքանիշերը տարածում են հանրության մեջ և հետագա ցուցահանդեսների ու  վաճառքի համար ձեռք բերում պոտենցիալ գնորդ։

                                                                        ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի ՈՒԳԸ

Back to top