поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ դահլիճում կայացած հանդիսավոր նիստը նվիրված էր քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ղազարյանի ծննդյան  80-ամյակին: Նիստին ներկա էին հոբելյարի ուսանողական, ասպիրանտական և և տարբեր տարիների աշխատանքային  ընկերները, ամբիոնի շրջանավարտներ,  դասախոսներ և ուսանողներ, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ:  

ՎՊՀ ռեկտորի պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը, շնորհավորելով հոբելյարին, նրան նվիրեց  Հ. Թումանյանի ոսկեջրած դիմապատկերով  ընտրանին:

Հրաչիկ Ղազարյան գործընկերոջ, մարդու և քաղաքացու  անցած ուղին ներկայացրեց ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան  Զարուհի Վարդանյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհավորագիր հանձնեց հոբելյարին՝ շնորհակալություն  հայտնելով երկարամյա գիտական և մանկավարժական գործունեության համար: 

Սիրված դասախոսին շնորհավորանքի ու երախտագիտության խոսք ասացին ուսանողները: Եղան նաև գեղարվեստական համարներ: Տոնական օրն ամփոփեց ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը՝ «Անմահ Թումանյան» կատարումով:

                                                                              Սեփ. լրատվություն

Back to top