поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում էին ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչները՝ գիտության գծով փոխտնօրեն Ռոբերտ Ալիխանյանի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր կնքել փոխըմբռնման հուշագիր, որը կբացի հնարավորություններ գիտահետազոտական ուսումնասիրությունների, բնապահպանական ծրագրերի, դաշտային աշխատանքների  իրականացման, տարբեր էկոհամակարգերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման, փորձի փոխանակման, ինչպես նաև հնարավոր տեխնիկական աջակցության ցուցաբերման  և համագործակցության համար։

ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ համալսարանը պատրաստ է համագործակցության, ուսանողին ավելին տալու ցանկացած քայլի:   

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան Զարուհի Վարդանյանը նշեց, որ նախատեսված է առաջիկայում դաշտային  ուսումնական պրակտիկայի մեկ օրն իրականացնել Դիլիջանում:

Այսպիսով՝ «Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

                                                                                                                       Սեփ. լրատվություն

Back to top