поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Օրերս Երևանում կայացած բանավեճերի համաբուհական առաջնությունում ՎՊՀ ուսանողներից ձևավորված «The Thinkers» թիմը բազմաբովանդակ խաղի և արժանի մրցակցության պայմաններում հաղթեց Երևանի տարբեր բուհերի ուսանողներից ձևավորված «Ալիք» թիմին։

«The Thinkers» թիմի անդամներն էին «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Նուշիկ Տեր-Մովսիսյանը, Լիանա Սահակյանը, Վոլոդյա Ավոյանը, «Պատմություն» բաժնի 4-րդ և 2-րդ կուրսերի ուսանողներ Տարոն Եղինյանը և Լուսե Բաբախանյանը, «Կառավարում» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Երանուհի Տեր-Մովսիսյանը։

Բանավեճի թեման էր՝ «Պատվաստումները պե՞տք է լինեն պարտադիր». ՎՊՀ թիմը հանդես է եկել «Դեմ» դիրքորոշմամբ՝ տանելով համոզիչ հաղթանակ։

Back to top