поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում հյուրընկալվել էր հայ ժամանակակից դրամատուրգիայի սիրված դեմքերից մեկը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը: Հեղինակի հերթական՝ «Թվացյալ երկրի բնիկները» գրքի շնորհանդեսն անցավ քննարկման ձևաչափով. գրողը խնդրել էր գրականագետ ընկերներին շնորհավորանքի խոսքերի փոխարեն քննադատական կարծիքներ հնչեցնել:

Երկու գործողությամբ այս տրագիֆարսում, ինչպես հեղինակն է նշում, ամեն երևույթ ամբողջի մի մասնիկն է, իսկ Տիեզերքը՝ ամբողջը: Նրա բոլոր երևույթները փոխկապակցված են, և եթե այդ շղթայից մեկ օղակն անգամ շեղվի համամասնությունից, Տիեզերքն աղետի կենթարկվի: Ներկայացվող պիեսների հերոսները հասնում են այդ սահմանագծին՝ եզրակացությունը թողնելով մեզ:

Պիեսների վերլուծությամբ հանդես եկավ ՎՊՀ գրականության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Փիլոյանը, ապա ծավալվեց քննարկում՝ լսարանի մասնակցությամբ: Ուսանողները հետաքրքրվեցին կերպարների իրական նախատիպերով:

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը,  հեղինակի գրող ընկերները, արդի գրականությամբ հետաքրքրված ուսանողներ:

Հանդիպման ավարտին  քննարկման բոլոր մասնակիցները նվեր ստացան «Թվացյալ երկրի բնիկները» գիրքը:

                                                                                                                              Սեփ. լրատվություն

Back to top