поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թ. ապրիլի 23-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի նախօրեին,  Վանաձորում տեղի ունեցավ «Պահանջում ենք ամբողջական և արդար հատուցում» խորագիրը կրող ավանդական ջահերով երթը: Կազմակերպիչներն էին ՀՅ Դաշնակցությունը և կուսակցությանը կից ՀԵՄ եւ ՆԱՈՒՄ երիտասարդական միությունները:

Երթը մեկնարկեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց և շարժվեց դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Մասնակցում էին երիտասարդներ, պատանիներ, ուսանողներ, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պետական եւ հոգեւոր այրեր, մտավորականներ, մարզիկներ:

Երթն ավարտվեց Տերունական աղոթքով:

Սեփ. լրատվություն

Back to top