поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թ. ապրիլի 19-20-ը «ՀՀ 20-րդ մարզական հանրապետական խաղերի» ծրագրով սեղանի թենիսի մրցումներում հաջող է հանդես եկել ՎՊՀ աղջիկների հավաքականը: Թիմի կազմում հանդես են եկել «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի Հովհաննիսյանը, «Ֆիզիկական դաստիարակություն» մասնագիտության հեռակա համակարգի 4-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Ասոյանը և «ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Վարդանյանը:

Թիմային մրցաշարում աղջիկները գրավել են 1-ին հորիզոնականը: Անհատական մրցաշարում Մերի Հովհաննիսյանը և Միլենա Ասոյանը դուրս են եկել եզրափակիչ՝ գրավելով համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը:

Շնորհավորում ենք մեր մարզուհիներին:

Սեփ. լրատվություն

Back to top