поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թ. ապրիլի 18-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում  կայացած ուժային եռամարտի մրցումներում ՎՊՀ-ից մասնակցել է  4 ուսանող:

«ՀՀ  20-րդ մարզական հանրապետական խաղերի» ծրագրով ուժային եռամարտի մրցումներում լավագույն արդյունքներ է գրանցել ՎՊՀ «Ֆիզիկական դաստիարակություն» մասնագիտության հեռակա համակարգի 1-ին կուրսի ուսանող Արտյոմ Սոլոյանը. նա գրավել է 1-ին տեղը, իսկ «սեղմում» վարժությունում մինչև  75 կգ քաշային կարգում սահմանել  համաշխարհային ուսանողական ռեկորդ:

Աղջիկների մրցաշարում 65-ից բարձր քաշային կարգում «Ֆիզիկական դաստիարակություն» մասնագիտության  առկա համակարգի 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Սոսյանը գրավել է 2-րդ տեղը:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին, մաղթում մարզական նոր նվաճումներ:

 

Սեփ. լրատվություն

Back to top