поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ամփոփվեցին Վանաձորի պետական համալսարանում 2019 թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացված դպրոցական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Օլիմպիադաներին մասնակցել է Լոռու մարզի դպրոցների 776 աշակերտ, այդ թվում 500 աշակերտ՝ հումանիտար, 276 աշակերտ՝ բնագիտական հոսքում:

Օլիմպիադաներն անցկացվել են «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Հայ գրականություն», «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Անգլերեն լեզու», «Պատմություն», «Աշխարհագրություն», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաներից: Մասնակցել են Վանաձոր քաղաքի ավագ և միջնակարգ  դպրոցների, ՎՊՀ հենակետային վարժարանի X-ХІІ դասարանների աշակերտներ, ինչպես նաև Գուգարք, Դարպաս, Արջուտ, Վահագնի, Շահումյան, Լեռնապատ, Նոր Խաչակապ, Գեղասար, Լեռնանցք, Դսեղ գյուղերի, Ալավերդի և Ստեփանավան քաղաքների դպրոցների աշակերտներ:

Օլիմպիադաներին Х դասարաններից մասնակցել են 295, ХІ-ից՝ 226, ХІІ-ից՝ 255 աշակերտներ:  ХІІ դասարանի աշակերտների հետ օլիմպիադաների ընթացքում անցկացված հարցումներից  ենթադրվում է, որ շուրջ 150 աշակերտ տարբեր մասնագիտություններ ստանալու նպատակով կողմնորոշված է դիմելու ՎՊՀ: Մշտապես շատ մասնակիցներ ամրագրվում են «Հայոց լեզու», «Անգլերեն լեզու», «Մաթեմատիկա» առարկաներից, քանի որ դրանք ընդգրկված են մի շարք մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկում:

Օլիմպիադաների արդյունքների ամփոփումից պարզվեց, որ առաջին կարգի դիպլոմի արժանացել են 19 աշակերտներ՝ «Քիմիա», «Մաթեմատիկա», «Պատմություն», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաներից, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների՝  79, խրախուսական մրցանակի՝ 61 աշակերտներ: Օլիմպիադաների հաղթողները հանդիսավոր ձևով կպարգևատրվեն, ինչի մասին կտրվի լրացուցիչ  տեղեկություն:  

Աիդա Իսկանդարյան

Դպրոց-բուհ կապի պատասխանատու

Back to top