поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ապրիլի 24-ին ընդառաջ՝  ՎՊՀ  բանասիրական ֆակուլտետի  ՈՒԳԸ-ը կազմակերպել էր կինոդիտում՝ ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ»-ը:

Վերնոյի ընտանիքը  1915-ի կոտորածից փրկվածներից մեկն էր: 1991 թվականին նկարահանված ֆիլմը պատմում է ցեղասպանությունից մազապուրծ՝ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը՝ պարուրված սիրով և հոգատարությամբ։ Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ։ Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում՝ երեխային լավ կրթություն տալու համար։

Կինոպատումը լի է դրամատիկ դրվագներով. նրանք, որոնց հաջողվեց ինչ-որ հրաշքով ողջ մնալ, կարողացան մեր օրեր հասցնել այդ չարաբաստիկ ժամանակների մանրակրկիտ նկարագիրը:

Կինոդիտմանը ներկա էին համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Ֆիլմի ընտրությունը «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի  Շուշան Ներսիսյանինն էր:

            Սեփ. լրատվություն

Back to top