поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՈւԽ սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողովի նախագահ Մանե Քարամյանի հրավերով ՎՊՀ շրջանավարտ Մանե Խաչատրյանն անցկացրեց սեմինար «Գովազդ և PR» թեմայով: Սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին գովազդի առանձնահատկությունները, գովազդ - PR փոխկապակցվածությունը, դրանց ազդման մեխանիզմներն ու ընկալման յուրահատկությունները:

Հաղորդակցման և հասարակական կարծիքի վրա ներազդելու համար կիրառվում են բազմազան միջոցներ և գործիքներ` կախված նպատակներից: Եթե հաղորդակցման նպատակն է կարճ ժամանակում խթանել վաճառքը կամ սպառումը, օգտագործվում է գովազդ: PR-ի գործառույթը կազմակերպության և հասարակության միջև երկկողմանի հաղորդակցության ստեղծման և պահպանման միջոցով փոխըմբռնման հասնելն է:

Քննարկումն անցավ ակտիվ հարցերի ու մեկնաբանությունների մթնոլորտում, գովազդի վերաբերյալ  ձևավորված կարծրատիպերն էլ որոշակիորեն կոտրվեցին: Ինչպես ուսանողները խոստովանեցին, քննարկումը հետաքրքիր էր և արդիական:

Առաջիկայում կկազմակերպվի ևս մեկ սեմինար, որը, ըստ կազմակերպիչների, կունենա հոգեբանական ուղղվածություն:

                                                                      ՎՊՀ ՈւԽ սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողով

Back to top