поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

1969 հիմնադրված պատմության ֆակուլտետը (հետագայում` պատմաբանասիրական, ներկայում` պատմաշխարհագրական) 50 տարեկան է: Ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողներ մշտապես մասնակցում են միջազգային, հանրապետական ու մարզային մրցույթներին, ուսանողական գիտական ընկերությունների գիտաժողովներին, հաճախ նվաճում մրցանակային տեղեր:

Կեսդարյա պատմությամբ ֆակուլտետի տված բազմաթիվ շրջանավարտներից շատերն այսօր զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ մարզում և դրա սահմաններից դուրս: Ֆակուլտետին սպասարկող ամբիոններում դասավանդում են հանրապետության լավագույն մասնագետները` դոկտորներ և գիտությունների թեկնածուներ:

Տոնական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը շնորհավորանքի խոսքեր հնչեցին ֆակուլտետի նախկին ու ներկա դեկանների, ամբիոնների վարիչների կողմից:

Գեղարվեստական համարներով ներկայացան բուհի շնորհալիները, «Բիայնա» երգչախումբը, ապա շնորհակալագրեր հանձնվեցին ֆակուլտետի կայացման գործում մեծ ավանդ ունեցած մասնագետներին:

Տեսանյութը՝ ստորև:

Back to top