поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանի մի խումբ  ուսանողներ ուխտագնացության մեկնեցին Օձունի վանական համալիր, որը Լոռու մարզի ամենագեղեցիկ պատմամշակութային վայրերից մեկն է: Ուխտագնացները ներկա գտնվեցին Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հովհան Օձնեցու ննջման կապակցությամբ մատուցված սուրբ պատարագին:  

Հայոց մեծագույն հայրապետներից  է Սուրբ Հովհան Իմաստասեր Օձնեցին, որը մեծ աստվածաբան էր և եկեղեցու բարեկարգիչ. նա աոաջինը  Հայաստանում  համակարգեց մինչ այդ գործող Հայ Եկեղեցու սահմանած կանոնական նորմերը, առաքելական կանոնները։ Օձնեցին կազմեց «Կանոնագիրք Հայոց»-ը՝ 32 կանոններով: Կանոնագիրքն աոաջին իրավաբանական համահավաք ժողովածուն է հայ իրականության մեջ։

Չնայած եղանակային վատ պայմաններին՝ ուխտագնացությունը շարունակվեց՝ այս անգամ Արդվի գյուղի սրբատեղիներ, որից հետո ուսանողները վերադարձան ՎՊՀ «Բազում» հանգրվան:

Ինչպես ուսանողներն են նկատում, սա հերթական հնարավորությունն էր ծանոթանալու պատմական արժեքներին, ավելի հետաքրքիր դարձնելու ուսանողական առօրյան:

Սեփ. լրատվություն 

                                                                                      Լուսանկարները՝ Շուշանիկ Միսկարյանի

Back to top