поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները (առկա ուսուցում) արտադրական պրակտիկան անցկացնում են Լոռու մարզի Երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնում (նախկին թիվ 1 գիշերօթիկ հաստատություն): Պրակտիկայի առաջին շաբաթն անցավ ծանոթության և շփումների հաստատման հետաքրքրիր մթնոլորտում: Ուսանողները  ծանոթացան կենտրոնի աշխատանքային գործունեությանը՝ զրույց ունենալով տնօրեն Հասմիկ Ներկարարյանի հետ: Պրակտիկայի օրերին ուսանողներն ուսումնասիրեցին նաև կենտրոնի մասնագետների աշխատանքային գործունեությունը, ծանոթացան հաստատությունում գործող երգի, պարի, նկարչության խմբակների աշխատանքներին: Կենտրոնի երեխաների հետ կատարվեցին անհատական և խմբային աշխտանքներ, անցկացվեցին սեմինար-քննարկումներ:

Պրակտիկայի ընթացքում կազմակերպվեց «Գարնանային անուրջներ»  խորագրով միջոցառում:

Պրակտիկայի օրերին ուսանողները ուսումնասիրել են երեխաների զարգացման սոցիալական միջավայրի դաստիարակչական  հնարավորությունները, նրանց հետ տարվող աշխատանքի մեթոդները,  դիտարկել երեխաների հետաքրքրությունների շրջանակները, ծանոթացել են հաստատության կանխարգելիչ գործունեությանը, ինչպես նաև երեխայի սոցիալ-մանկավարժական վերականգնման առանձնահատկություններին:

Արտադրական պրակտիկան կավարտվի «Ապրենք՝ հաղթելով»  հայրենասիրական միջոցառման կազմակերպմամբ, որով և կամփոփեն պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: 

Սեդա Բեժանյան

 մ. գ. թ., դոցենտ, պրակտիկայի ղեկավար

Back to top