поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Ազգային գրադարանային շաբաթի» շրջանակներում Լոռու մարզային գրադարանում կայացավ «Ինչու՞ են Սեւակ դժվար հասկանում» խորագրով միջոցառում:  Բանախոսը ՎՊՀ գրականության ամբիոնի դոցենտ Գայանե Մալումյանն էր:

Գ. Մալումյանը խոսեց Պարույր Սևակի թողած գրական հարուստ ժառանգության մասին, այնուհետև կարդաց հատվածներ նրա ստեղծագործություններից: Ինչպես նշեց բանախոսը, Սևակ դժվար են հասկանում, որովհետև նրա ստեղծագործական աղբյուրները տարբեր են՝ Աստվածաշունչ, առասպելներ, պատմական իրադարձություններ, շրջասույթներ:

Գ. Մալումյանը անդրադարձավ Պարույր Սեւակի գրականագիտական եւ գեղարվեստական ժառանգությանը, համեմատություն անցկացրեց արտասահամանյան հեղինակների գրվածքների հետ եւ ցույց տվեց, որ գրագողության մասին խոսակցություններն արդյունք են չարակամության և չիմացության:

                                                       Շուշան Ներսիսյան

                                          «Հայոց լեզու և գրականություն» 4-րդ կուրս

 Լուսանկարները՝ Լոռու մարզային գրադարանի ֆեյսբուքյան էջից

Back to top