поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Անտարես» հրատարակչությունում տպագրված՝ «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գրքի հեղինակ, դրամատուրգ, դերասան, բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանը ՎՊՀ-ում էր: Համալսարանի շրջանավարտի հետ  հանդիպման նախաձեռնողը բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հակոբյանն էր:

«Բյուրեղապակե մարդը» հեքիաթը հեղինակի մատուցմամբ լսելուց հետո ուսանողները՝ ապագա բանասերներ, մանկավարժներ, հոգեբաններ, իրենց մասնագիտական տեսանկյունից վերլուծեցին այն: Այս և ժողովածուի մյուս հեքիաթներում հեղինակն անդրադարձել է հավերժական խնդիրների՝ ինչպես չի կարելի ապրել, ինչ կարելի է անել,  ինչ՝ չի կարելի:

Հեղինակը գրքի անոտացիայում նշում է, որ գրում է 7-107 տարեկանների համար. նրա ստեղծագործություններում գրեթե միշտ առկա է սատիրան ու նուրբ հումորը:

Ժամանակակից հեքիաթների քննարկումն անցավ հետաքրքիր վերլուծությունների ու բացահայտումների մթնոլորտում. արձագանքները դրական էին:  

Հանդիպման ամենաակտիվ մասնակիցները  նվեր ստացան Է. Զոհրաբյանի «Հոգեվիճակ 13» գիրքը։

Խմբագրության կողմից: Օրերս Էլֆիք Զոհրաբյանը նշանակվել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Շնորհավորում ենք, մաղթում ստեղծագործական և աշխատանքային հաջողություններ:

Սեփ. լրատվություն

Back to top