поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Համալսարան-վարժարան կապի ամրապնդման ուղիներից մեկը երիտասարդների և պատանիների միջև առողջ մրցակցության ստեղծումն է: Այդ նպատակով ՎՊՀ ուսխորհրդի սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողովի կողմից կազմակերպվել էր կշռաքարերի բարձրացման մրցույթ։

Համալսարանի մարզադաշտում մթնոլորտը շիկացած էր. մրցույթին հետևում էին ուսանողներ և աշակերտներ, ՎՊՀ դասախոսներ և հենակետային վարժարանի ուսուցիչներ։

Մրցորդների միջև ծավալված համառ պայքարում, 16 կգ քաշով կշռաքարը 36 անգամ բարձրացնելուց հետո ՎՊՀ հենակետային վարժարանի սան Սպարտակ Հարությունյանը գրավեց 3-րդ, 43 անգամ բարձրացնելու արդյունքում՝ Էրիկ Ռաֆայելյանը՝ 2-րդ, իսկ նույն վարժարանի սան Գոռ Ղարիբյանը, գրեթե կրկնակի գերազանցելով 3-րդ տեղը գրաված մասնակցի արդյունքը՝ 60 անգամ բարձրացնելով կշռաքարը, գրավեց 1-ին տեղը։

Առաջին 3 տեղերը գրաված պատանիները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, մյուսները՝ շնորհակալագրերով։

                                                      ՎՊՀ ՈՒԽ սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողով

Back to top