поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետում անցկացված կոնֆերանսի ընթացքում «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության ուսանողները ծանոթացան արտադրական պրակտիկայի անցկացման կարգին և նպատակներին։

Պրակտիկայի ղեկավար Սեդա Բեժանյանի ուղեկցությամբ ուսանողները այցելեցին Լոռու մարզի «Ընտանիքի և երեխայի սոցիալական աջակցման կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ նրանց դիմավորեց կենտրոնի համակարգողը: Նա ուսանողներին ծանոթացրեց աշխատակիցների հետ և կենտրոնի գործառույթներին: Պրակտիկայի առաջին օրը ուսանողները  կենտրոնի աշխատակիցներին ուղղեցին բազմաթիվ հարցեր և ստացան դրանց պատասխանները։

Պրակտիկայի մյուս օրերին ուսանողները ծանոթացան կենտրոնում սոցիալական մանկավարժի դերին ու այն մեթոդներին, որոնք կիրառվում են կենտրոնում։

Ուսանողները ծանոթացան նաև կենտրոն հաճախող երեխաների հետ, մասնակցեցին երեխաների հետ տարվող խմբային ու անհատական աշխատանքներին։

Տաթևիկ Սահակյան

«Սոցիալական մանկավարժություն» մասնագիտություն,

4-րդ կուրսի ուսանողուհի

Back to top