поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Ռուսաց լեզու  և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի մշտադիտարկման շրջանակներում ս.թ. մարտի 29-ին կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում Վանաձորի դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հետ, որի նպատակն էր հստակեցնել կրթական ծրագրում ներառված դասընթացների առաջնահերթությունները, քննարկել պրակտիկայի ծրագիրը: Միջոցառմանը  մասնակցեցին   Վանաձոր քաղաքի №1, №4, №8,  №10, №18, №20,  №23,  №24,  №28, դպրոցների 13 ուսուցիչներ և  ամբիոնի դասախոսները: Քննարկվեցին նաև ռուսաց լեզու և գրականություն դասավանդող  ուսուցիչների հնչեցրած որոշ հարցեր (դպրոցական առարկայական ծրագրերի գերհագեցվածություն, դասավանդման մեթոդիկայի խնդիրներ և այլն): Ուսուցիչները նշեցին, որ նման հանդիպումները արդյունավետ են, քանի որ նպաստում են առարկայի մասնագիտական խնդիրների համատեղ լուծմանը և բուհ-դպրոց կապի ամրապնդմանը:

Աիդա Իսկանդարյան

ՎՊՀ բուհ-դպրոց կապերի համակարգող

Back to top